Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը, մեկ այլ «Opel» էլ կոտրել է լուսակիրն ու հայտնվել մայթին, 3 վիրավnր կա          Տեսանյութ.Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 30-ի համար    

29 մայիս 2023 14:57

Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը.Չավուշօղլուն Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ, հայտնում է «Անադոլուն»։


Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարություններին, թե դեպի Չինաստան տրանսպորտային երթուղին պետք է անցնի ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանով։


«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը. Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է: Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանը»,-ասել է Չավուշօղլուն:


Նա նաև հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարևորության մասին, որն ուժ և վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր