Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 մայիս 2023 10:23

Ուզում են 2018-ի հեղափոխական սցենարը կրկնել Ստեփանակերտում.Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հրամանագրերը, պարզվում է, արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով։


Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՀ նախագահը ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել` արգելելով բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաեւ տոների եւ հիշատակի օրերին կազմակերպվողները, եւ որոշակի սահմանափակումներ է մտցրել տեղեկատվական դաշտի համար։




Մեզ ասացին, որ ԱՀ պատկան մարմիններն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրել, փակել պետական գերատեսչությունների մուտքերը եւ 2018-ի հեղափոխական սցենարը կրկնել Ստեփանակերտում։


Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս քայլերն իրականացվել են ռուս խաղաղապահների խորհրդով, որպեսզի ներքին իրավիճակի ապակայունացում չլինի»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր