Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»       Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ    

30 օգոս 2023 10:16

Այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու կեղտոտ փորձեր չանել. առճակատում Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին՝ Արցախի խորհրդարանի ընդլայնված կազմով  արտահերթ նիստի ընթացքում,  առճակատում է տեղի ունեցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի միջեւ։ Նրանց հակասությունները հին պատմություն ունեն` 2000-ին Ղուկասյանի նկատմամբ մահափորձ իրականացվեց, որի պատվիրատու ճանաչվեց Սամվել Բաբայանը, նա դատապարտվեց 14 տարի ազատազրկման, սակայն 4 տարուց, Ռոբերտ Քոչարյանի միջնորդությամբ, Արկադի Ղուկասյանը նրան ներում շնորհեց:


Բայց նրանք հավերժ թշնամացան: Երեկվա նիստում, երբ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, եւ ներկաները տեսակետներ են հայտնել, Ղուկասյանը պահը բաց չի թողել եւ կոռեկտության կոչ է արել «որոշներին»՝ հորդորելով այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու կեղտոտ փորձեր չանել։ Եվ Սամվել Բաբայանի վերջին հայտարարությունն է վկայակոչել ու Արայիկ Հարությունյանից պահանջել` պարզաբանումներ ներկայացնել Սյամոյի հայտարարությունների, մասնավորապես` «պադվալային պայմանավորվածությունների» մասով։


Հարությունյանը ստիպված է եղել ծայրից ծայր հերքել Բաբայանի հայտարարությունը, վերջինս բառ անգամ չի արտաբերել։


Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրում էր «ութնյակին»` Հարությունյանի հետ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ նոր նախագահ ու կառավարության կազմ որոշելու հարցում: Ութնյակի մեջ են նաեւ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել էին Արայիկ Հարությունյանի հետ եւ քննարկել նրա` հրաժարական տալու մտադրությունը»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր