Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 9-ի համար          Փետրվարի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի տներից մեկի 2-րդ հարկում    

30 մայիս 2023 12:30

Մարտաֆիլմ հիշեցնող սպանություն Երևանում․ «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում մի քանի կրակոցներով սպանել են 18-ամյա տղային

Մայիսի 29-ի՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։ Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել. մինչ շտապօգնության ժամանելը՝ նա մահացել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր