Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

01 դեկ 2021 15:13

Ռուսական «Պանցիր-S1M»-ը կարող է դառնալ ռուսական զինված ուժերի մարտավարական հակաօդային պաշտպանության հիմքը, այն ի վիճակի է ոչնչացնել նույնիսկ «Բայրաքթար»-ները

«Ռոստեխ» պետական կորպորացիայի սպառազինությունների կլաստերի արդյունաբերական տնօրեն Բեկխան Օզդոևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է արդիականացված «Պանցիր-S1M» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգի առավելությունների մասին։ Ըստ մշակողի՝ արդիականացված «Պանցիր-S1M»-ը կարող է ոչ միայն արդյունավետ կերպով հայտնաբերել, այլև ոչնչացնել բոլոր հայտնի անօդաչու սարքերը, որոնք ծառայում են աշխարհի ժամանակակից բանակներին։

«Ռոստեխ»-ի ստորաբաժանում հանդիսացող High-Precision Complexes հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միխայլովը նշել է, որ կատարելագործված «Պանցիր-S1M»-ը կարող է դառնալ ռուսական զինված ուժերի մարտավարական հակաօդային պաշտպանության հիմքը։ Փորձագետը մատնանշել է դրա՝ փոքր չափերի և հարձակողական անօդաչու թռչող սարքերից ցանկացած զորամաս ծածկելու կարողությունը։

Օգոստոսին հաղորդվել էր, որ Ռուսաստանն առաջին անգամ օտարերկրյա հաճախորդի կվաճառի Repellent-Patrol շարժական էլեկտրոնային հակազդման համալիրը, որը կապահովի տարածքների գոտիական ծածկույթ՝ մինչև 20 կիլոմետր հեռու գտնվող անօդաչու սարքերը ճնշելու համար: Նաև պայմանագրեր են կնքվել «Կրասուխա» ռադիոէլեկտրոնային պատերազմի համալիրի և «Պանցիր-S1M» զենիթահրթիռային և թնդանոթային համալիրի մատակարարման համար։ Համապատասխան պայմանագրերը ստորագրվել են «Բանակ-2021» համաժողովի ընթացքում։

«Ռոստեխ»-ի մասնագետները բացահայտել են արդիականացված «Պանցիր-S1M» հակաօդային համակարգի առանձնահատկությունները։ Այն ի վիճակի է ոչնչացնել բացարձակապես ցանկացած անօդաչու թռչող սարք, այդ թվում՝  թուրքական հայտնի «Բայրաքթար»-ները։

«Ռոստեխ» պետական կորպորացիայի սպառազինությունների կլաստերի արդյունաբերական տնօրեն Բեկխան Օզդոևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է արդիականացված «Պանցիր-S1M» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգի առավելությունների մասին։ Ըստ մշակողի՝ արդիականացված «Պանցիր-S1M»-ը կարող է ոչ միայն արդյունավետ կերպով հայտնաբերել, այլև ոչնչացնել բոլոր հայտնի անօդաչու սարքերը, որոնք ծառայում են աշխարհի ժամանակակից բանակներին։

«Ռոստեխ»-ի ստորաբաժանում հանդիսացող High-Precision Complexes հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միխայլովը նշել է, որ կատարելագործված «Պանցիր-S1M»-ը կարող է դառնալ ռուսական զինված ուժերի մարտավարական հակաօդային պաշտպանության հիմքը։ Փորձագետը մատնանշել է դրա՝ փոքր չափերի և հարձակողական անօդաչու թռչող սարքերից ցանկացած զորամաս ծածկելու կարողությունը։

Օգոստոսին հաղորդվել էր, որ Ռուսաստանն առաջին անգամ օտարերկրյա հաճախորդի կվաճառի Repellent-Patrol շարժական էլեկտրոնային հակազդման համալիրը, որը կապահովի տարածքների գոտիական ծածկույթ՝ մինչև 20 կիլոմետր հեռու գտնվող անօդաչու սարքերը ճնշելու համար: Նաև պայմանագրեր են կնքվել «Կրասուխա» ռադիոէլեկտրոնային պատերազմի համալիրի և «Պանցիր-S1M» զենիթահրթիռային և թնդանոթային համալիրի մատակարարման համար։ Համապատասխան պայմանագրերը ստորագրվել են «Բանակ-2021» համաժողովի ընթացքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր