Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Ավելի ճիշտ՝ ձեզ       Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները    

03 հուն 2023 10:16

Մի քիչ էլ երկար նստած մնանք, կարող է պարզվել, որ գետի ափի ձեր այդ «նստավայրն» էլ է «անկլավ» ու արդեն հանձնված է թշնամուն...«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Իրավիճակն այնպիսին է, որ թվում է, թե հիմա պետք է տագնապ հնչեցնելով անդադար ղողանջեին մեր բոլոր եկեղեցիների զանգերը: Այնպես, ինչպես, ըստ վկայությունների, եղել է 1918-ին` Սարդարապատի ճակատամարտից առաջ: Բայց զանգերի ձայն չկա, չնայած նրան, որ հայրենիքի իսպառ վերացման տագնապն ահագնանում է, իսկ Քիշնևից հետո միայն մտոք կույրն է, որ այն չի զգում ու տեսնում: Այս օրերին հասարակական ու քաղաքական խոսույթում հատկապես ուշադրություն են գրավում սովորություն դարձող մի քանի արտահայտություններ, թե՝ «իշխանափոխությունից հետո այսինչին պետք է...», «իշխանափոխությունից հետո պետք է այնինչ բանը անել», «իշխանափոխությունից հետո...»:


Հիմնական տպավորությունն այն է, որ չափից դուրս շատ են խոսակցություններն այն մասին, թե ինչ է պետք անել կամ ում ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո: Մինչդեռ խոսույթում շատ քիչ է այն, թե ինչպես այդ «հետո»-ն դարձնել առկա իրողություն: Խնդիրը երևի դա է: Երևի պետք է նախ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես վայ «հեծյալին» ցած բերել վագրի վրայից, այլ ոչ թե վայ որսորդների նման նստել ու մտածել, թե ինչպես է պետք կիսել վագրի մորթին, որին դեռ չեն որսացել: Դա անհեռանկար գործ է. դեռ չորսած վագրի մորթին կիսելը նկատի ունենք: Գրեթե օր չի անցնում, որ քաղաքական առումով մի հրդեհ չբռնկվի, մի կարևոր բան չայրվի:


Տպավորություն է, որ բոլորս կամ շատ-շատերս ոչ թե «հրդեհների» բռնկման պատճառի խնդիրն ենք լուծում կամ գոնե մտածում դրանք կանխելու մասին, այլ վերածվել ենք հրշեջների: Չինական առածն ասում է, որ եթե երկար նստես գետի ափին, կտեսնես, թե ինչպես է գետը տանում քո թշնամու դին: Հա, բայց մենք Չինաստանում չենք ապրում: Եվ հետո, որ մի քիչ էլ երկար նստած մնանք, կարող է պարզվել, որ գետի ափի ձեր այդ «նստավայրն» էլ է «անկլավ» ու արդեն հանձնված է թշնամուն...»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր