Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

04 դեկ 2019 10:58

Ով է ՀՀ չվերադարձող նախկին պաշտոնյաների ռուսաստանյան «տանիքը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները տոտալ գործընթաց սկսեցին նախկին պաշտոնյաներին ձերբակալելու, կալանավորելու կամ հետախուզում հայտարարելու հարցում։ Խոսքը ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլ նաև ուրիշ քրեական գործերի հետ կապված հարցերի մասին է:


Ներկայումս ՌԴ տարածքում են գտնվում մի շարք նախկին պաշտոնյաներ, որոնք խուսափում են վերադառնալ Հայաստան, ոմանց պարագայում էլ ռուսական կողմը պարզապես չի արտահանձնում նրանց։ Խոսքը մասնավորաբար ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի և էլի մի քանի պաշտոնյաների մասին է։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ ռուսական շրջանակների հետ շփումներում հիշյալ անձանց «տանիքն» առաջին հերթին հայազգի գործարար Կամո Ավագումյանն է, ու նաև նրա ջանքերի արդյունքում է, որ նման վիճակ է այդ պաշտոնյաների հետ կապված»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր