Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառելու համար          Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն, կան վիրավnրներ       Մայիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հուն 2023 13:30

5-ամյա երեխան ողջ է մնացել 8-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո

Կրասնոյարսկում հինգ տարեկան երեխան ողջ է մնացել ութերորդ հարկի պատուհանից ընկնելուց հետո. նրա մայրը գործերով բացակայել է և նրան տանը մենակ է թողել, երկուշաբթի հայտնել է շրջանային ոստիկանությունը։


«Կրասնոյարսկում ոստիկանությունը պարզում է Սոլնեչնի միկրոշրջանում գտնվող բնակելի շենքի ութերորդ հարկի պատուհանից երեխայի ընկնելու հանգամանքները... Նա տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Թե որքան ծանր են տղայի վնասվածքները, դեռ հայտնի չէ։


Պարզվել է, որ երեխայի մայրը տնից դուրս է եկել գործերով՝ որդուն թողնելով միայնակ։ Երեխան դուրս է եկել պատշգամբ, բարձրացել աթոռի վրա և կախվել պատուհանից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր