Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա          Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը       Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել    

08 հուն 2023 10:49

Ինքնասպան եղած զինծառայողը գրություն է թողել. ինչ է գրել նա

 ՀՀ քննչական կոմիտեն էլ հաղորդել է, որ վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ տղան այս քայլին դիմել է՝ ընտանեկան հարցերի շուրջ ծագած խնդիրների պատճառով: Ծնողները վիճաբանել են միմյանց հետ, ինչը բացասական ազդեցություն է թողել երիտասարդի վրա, և նա դիմել է կտրուկ գործողության:

Մեր տեղեկություններով՝ 21-ամյա զինծառայողը գրություն է թողել, որտեղ նշված է, որ «իր մահվան համար ոչ մեկին չմեղադրեն»:
Հիշեցնենք Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Օրբելի փողոցի շենքերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Ս․-ն է, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Լևոն Ս․-ն իրենց տանը, ննջասենյակում գտնվող հայելին կոտրել է և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում է կատարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր