Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

09 հուն 2023 14:18

Երեկ ձերբակալվել է Արտակ Գալստյանի կինը, հետապնդում է իրականացվում որդու նկատմամբ. Բաբայան

Քննչական կոմիտեն քրեական հետապնդումներ է սկսել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի ընտանիքի անդամների նկատմամբ: Մասնավորապես, պարզվում է երեկ ձերբակալվել է նրա կինը և քրեական հետապնդում է հարուցվել որդու նկատմամբ: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։


«Արտակ Գալստյանի տիկնոջ մասին հետաքրքրվեցի և պարզվեց, որ տնային տնտեսուհի է, որևէ առնչություն չունի ոչ ամուսնու աշխատանքի հետ և ոչ էլ որևէ հանրային ակտիվություն է դրսևորում: Ավելին, տիկնոջը նկարագրելիս ճանաչողներն ասում են, որ շատ հավասարակշռված, չափված և համեստ մարդ է:


Արտակ Գալստյանի որդու մասին կրկին հետաքրքվեցի և նորից միայն դրական կարծիքներ լսեցի:


Բոլորը պնդում էին, որ հանցագործություն բառը որևէ կերպ չի կարող տեղավորվել այդ տիկնոջ և որդու անունների կողքին:
Նկատի ունենալով նաև Արտակ Գալստյանի կողմից իշխանության հասցեին արվող կոշտ քննադատությունները, նրա նկատմամբ կիրառված բռնությունների փաստերը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք քաղաքական կոշտ հետապնդման դեպքի հետ:


Իշխանությունը, փաստորեն, կրկին հատեց վաղուց գծված կարմիր գծերը, որի հետևանքով քաղաքական հետապնդման զոհ են դարձել քաղաքական հակառակորդի, Արտակ Գալստյանի ընտանիքի անդամները:


Սա ծայրաստիճան անընդունելի և ծայրահեղ քննադատելի երևույթ է»,- գրել է Բաբայանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր