ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

12 հուն 2023 18:28

Ընդհուպ մինչև10 տարվա ազատազրկում .50-ամյա կնոջը ձերբակալել են իր սեռական օրգանները նկարահանելու համար

Ինդոնեզիայում դանիացի կնոջը մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում՝ Բալի կղզում պոռնո հոլովակ նկարահանելու համար: Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը:

Տեղի ոստիկանությունը մայիսի 5-ին լրագրողներին հայտնել է, որ Դանիայի 50-ամյա քաղաքացուհին, որի անունը չի հաղորդվում, կարող է երկար ժամանակով հայտնվել ճաղերի հետեւում՝ պոռնոգրաֆիայի մասին օրենքի հոդվածներից մեկը խախտելու համար: Բալիի ոստիկանապետ Ստեֆանուս Սատակե Վայու Սետյանտոյի խոսքով՝ կնոջը ձերբակալել են, քանի որ սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որում նա ցուցադրում է սեռական օրգանները: Հոլովակում կինը՝ երթի ժամանակ՝ մոտոցիկլետի հետևի նստատեղի վրա գտնվելիս, վեր է հանում կիսաշրջազգեստը և բարձրացնում ոտքը՝ ցույց տալով իր սեռական օրգանները: Քննիչները պարզել են, որ տեսանյութը նկարահանվել է 2022 թվականի դեկտեմբերին Սեմինյակ կղզում։

Այս հոդվածը ենթադրում է, որ ցանկացած անձ, ով հրապարակայնորեն ցուցադրում է մերկություն, սեռական շահագործում, սեքս կամ իրականացնում է պոռնոգրաֆիկ բովանդակության որևէ այլ գործունեություն, կարող է դատապարտվել մինչև տասը տարվա ազատազրկման կամ հինգ միլիոն ինդոնեզական ռուփի (280 հազար դոլար)

Օրենքի ներկայացուցիչները հայտարարել են, որ կնոջ դրդապատճառները դեռևս հայտնի չեն, և հետաքննությունը շարունակվում է: Ապրիլին ներգաղթի ծառայության կողմից հարցաքննվելուց հետո կնոջը հանձնել են ոստիկանություն, ներկայումս նա գտնվում է կալանքի տակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր