ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

13 հուն 2023 12:49

Ադրբեջանը պատրաստվում է․գործում է ստանդարտ սցենարով, այսօր հնարավոր նոր սադրանքներն ունենալու են աշխարհաքաղաքական ավելի լայն պատասխանատուներ ու իրավիճակի հասցեատերեր

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, ինչպես և կարելի էր կանխատեսել, ԵՄ դիտորդների տեղակայումը որևէ անվտանգային հարց Հայաստանի համար չի լուծել։


«Եթե խոսենք ԵՄ-ի համար աշխարհաքաղաքական հարցի մասին, ապա ԵՄ-ն իր համար նման հարց լուծել է, բայց ոչ Հայաստանը։ Ադրբեջանը, այո, գործում է ստանդարտ սցենարով, բայց այսօր հնարավոր նոր սադրանքներն ունենալու են աշխարհաքաղաքական ավելի լայն պատասխանատուներ ու իրավիճակի հասցեատերեր, քանի որ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը՝ որպես այս իրավիճակի ուղիղ պատասխանատու, այլևս չկա, չի դիտարկվում, Հայաստանը հանել է այդ պատասխանատվությունը, անձամբ ստանձնելով և Արևմուտքի վրա դնելով պատասխանատվություն։ Հայաստանում նույնիսկ խոսում են ՀԱՊԿ-ը լքելու մասին։ Արևմուտքում շատ լավ են հասկանում իրավիճակը, սակայն, ինչպես մշտապես ասում եմ, Արևմուտքի համար Ադրբեջանն արժեքավոր գործընկեր է դարձել։ Ադրբեջանն իր կշիռը հասկանում է և այն կարողանում լավ խաղարկել։ Ցանկացած հասցեական հայտարարություն ի վնաս Ադրբեջանի՝ խնդիր է լինելու ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում, և ԵՄ-ն ակնհայտորեն դրանից խուսափում է։


Հայաստանն ինքն է հրավիրել այս առաքելությանը, ՀՀ-ն ինքն է բարձրացրել աշխարհաքաղաքական մրցակցությունը հայ-ադրբեջանական և Ղարաբաղյան հակամարտության գոտում, թե դա ինչ օգուտ է բերել ՀՀ-ին, պետք է գնահատեն ՀՀ-ում»,-նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։


Ըստ նրա, եթե ԵՄ-ն պատրաստվում է առաքելության ընդլայնման ՀՀ տարածքում, նշանակում է, որ ՀՀ-ում գոհ են այդ առաքելության գործունեությունից, թեև այն անվտանգային ակնառու արդյունքներ չի ապահովում Հայաստանի համար և միայն զեկույցներ կազմելով ու ԵՄ ուղարկելով է զբաղված։


«Ես կարծում եմ, որ նույնիսկ դրական է, որ այս փուլում ՀԱՊԿ-ի նախաձեռնությունները մերժվել են, և իրավիճակն ունի հստակ հասցեատերեր, և այդ ցանկում ՌԴ-ի դերը նվազագույն է կամ նույնիսկ չկա։ Ռեգիոնում պետք է համոզվեն, թե ինչի են ունակ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, քանի որ Ռուսաստանին միշտ շատ են մեղադրել»,-ասաց նա։


Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա, վերլուծաբանի համոզմամբ, Ադրբեջանը գործում է իր սցենարներով և կարողանում է դրանք առաջ մղել։


«Երբ հարմար է՝ բանակցում է, երբ չի ցանկանում՝ չի բանակցում, չի ենթարկվում արտաքին ճնշումների։ Ինչպես նախկինում է դիմել սադրանքների, այսօր էլ կարող է դիմել, քանի որ որևէ միջնորդ իր անմիջական շահերը չի պատրաստվում վտանգել»,-նկատեց նա։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր