Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ մայիսի 13-ի համար          Տեսանյութ.Բագրատ Սրբազանը ներկայացրեց այն կետերը, որոնցով պետք է առաջնորդվի անցումային կառավարությունը       Տեսանյութ.Աստծուն խնդրանքը պիտի լինի, որ մեր հոգու աչքերը բացվեն և մեզանից հեռու փախչեն հուսահատությունը, ատելությունը, սուտը, որ տեսնենք մեր իրական նկարագիրը    

13 հուն 2023 12:30

Տեսանյութ.Մոտեցան 30-ից ավելի ոստիկաններ...Պաշտպանյալս գետնին էր, 5-6 ոստիկան հարվածում էին մարմնի տարբեր հատվածներին

Հունիսի 7-ին՝ ժամը  16։00-ին, ես և պաշտպանյալս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի  նստավայրում մասնակցում էինք  դատական նիստի։ Դատական նիստից հետո, երբ ես ու պաշտպանյալս քայլում էինք դատարանի դիմացի մայթով, մեզ մոտեցան 30-ից ավելի ոստիկաններ։


Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Վերջինիս խոսքով՝  իրենց մոտեցած ոստիկանները տարբեր բաժինների ծառայողներ են եղել, այդ թվում՝ նաև պարեկային ծառայության աշխատակիցներ։


«Ոստիկանները, ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում,  տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու  նպատակը։ Ի վերջո, հաջողվեց հասկանալ, որ նրանք ցանկանում են պաշտպանյալիս հրավիրել ոստիկանության բաժին։


Քաղաքացուն չեն կարող հրավիրել ոստիկանություն՝ այն էլ նրա կամքին հակառակ։ Ես պահանջ եմ ներկայացրել, որ հայտնեն  իրենց կողմից կատարվող գործողությունների փաստական հիմքերը։  Պաշտպանյալս պատրաստակամություն  հայտնեց ներկայանալ ոստիկանության բաժին։ Ես, էլ, որպես փաստաբան հետևել եմ իրեն»,- պատմեց  Ալավերդյանը։


Նրա ներկայացմամբ՝ իր պաշտպանյալն ինքնակամ նստել է պարեկային ծառայության մեքենան և գնացել ոստիկանության բաժին։ Այնուհետև Կարեն Ալավերդյանը ևս գնացել է  ոստիկանություն։


«Մոտենալով կոնկրետ աշխատասենյակի, ներսից  լսեցի պաշտպանյալիս բղավոցները, գոռգոռոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու աշխատակիցները  նախ ինձ խոչընդոտեցին  բացել դուռը, սակայն, ես հաղթարելով այդ արգելքները, դուռը բացեցի և պաշտպանյալիս հայտնաբերեցի բերանի վրա գետնին ընկած, ձեռնաշղթաներն ամրացրած, հինգից-վեց ծառայողները հարվածներ էին հասցնում նրա գլխին, մարմնի տարբեր հատվածներին»,- մանրամասնեց փաստաբանը։


Կարեն Ալավերդյանն օգնել է պաշտպանյալին բարձրանալ ընկած վայրից և թույլ չի տվել, որ նրան մոտենան ոստիկանները։ Իր պահանջով ոստիկանության ծառայողները դուրս են եկել սենյակից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր