Մինչ ռեստորան մտնելը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները մետաղորսիչով հատ-հատ ստուգել են բոլոր հյուրերին.«Հրապարակ»

ՔՊ-ական գրեթե ողջ կարկառուն կազմը ներկա է գտնվել, հարսանիքը տեղի է ունեցել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։ Խմել են Հայաստանի Հանրապետության կենացը, որի ժամանակ ՔՊ-ականները մի մարդու պես, հերթով-շարքով մոտեցել եւ վարչապետի հետ բաժակ են «խփել»։
Փեսացուի հայրը՝ Արշակ Օրդուխանյանը, ՔՊ-ի Արաբկիրի գրասենյակի ղեկավարն է, խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր ՔՊ-ի նախընտրական ցուցակում: Հարսնացուի հայրն էլ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանն է՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կադրն ու մտերիմը»: