Պաշտպանության նախարարի խորհրդական Օրդուխանյանը կալանավորվել է ․ «Ժողովուրդ»
.jpg)
Արշակ Օրդուխանյանը, որը, ըստ հերթականության, պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է եւս մեկ քրեական գործով, որն արդեն դատարանում է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով և օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա:
Նկատենք, որ ըստ մամուլի՝ Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրը: 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, նաև ունեցել է գրավատուն և այլն»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: