Ադրբեջանի ԱԳՆ -ն կոչ է արել Ֆրանսիային չխանգարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Բաքվում, ինչպես միշտ, դիմել են բացահայտ կեղծիքի։
«Մենք կցանկանայինք հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանը, միջազգային նորմերին եւ կանոններին համապատասխան, ապահովել է հայ բնակիչների կարգավորվող, ազատ եւ անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով Լաչինի պետական սահմանի անցակետով։ Չնայած այդ ջանքերին՝ հունիսի 15-ին Հայաստանի կողմից սահմանապահ անցակետի գնդակոծության հետեւանքով վիրավորվել է մեր սահմանապահը»,- ասել է Հաջիզադեն։
«Հայտարարությունում ընդգծվում է, որ Ադրբեջանը լի է տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ զարգացում ապահովելու, Հայաստանի հետ միջազգային իրավական սկզբունքների (ինչպիսին են տարածքային ամբողջականությունւ եւ ինքնիշխանությունը) հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու վճռականությամբ»,- նշել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ուշադրության առնելով վերոշարադրյալը՝ կոչ ենք անում ֆրանսիական կողմին այսուհետ պայմաններ չստեղծել գործընթացին նման դիրքորոշմամբ խանգարելու համար»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ափսոսանք էր հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Երասխում գործարանը գնդակոծելու առիթով՝ կրկնելով Լաչինի միջանցքը ապաշրջափակելու իր կոչը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները վերջին օրերին կրակել են Երասխի տեղամասում գտնվող հայկական դիրքերի, ինչպես նաեւ գյուղում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետեւանքով 2 օտարերկրյա քաղաքացի վիրավորվել է։