Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 հուն 2023 14:12

Տեսանյութ. Սերժ Սարգսյանը պետական կարճամտություն դրսևորեց,որոշեց, որ ինքը պետք է ՀՀ-ի անունից խզի հարաբերությունները Հունգարիայի հետ

«Հայաստանի ու Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը պայմանավորված էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու հանգամանքով: Սերժ Սարգսյանը որոշեց, որ ինքը պետք է ՀՀ-ի անունից խզի հարաբերությունները Հունգարիայի հետ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, հայ-հունգարական բարեկամական խմբի ձևավորման հարցի քննարկման ժամանակ, ասաց ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը: «Ի՞նչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդը՝ իր ղեկավարի կողմից ընդունված որոշման պատասխանատվության հետ: Ուզում եք ՀՀ-ի անունից ցույց տաք մեր բացասական վերաբերմունքն այդ ակտի՞ն, ցուցաբերեք ղեկավարի նկատմամբ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա պետական գործչի կողմից կարճամտության դրսևորում էր:


Հիշեցնենք՝ 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2012-ին արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ Ալիևը ներում էր շնորհել նրան, զինվորական բարձր կոչում տվել: Նույն օրը Հայաստանը կասեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր