Անսպասելի և սենսացիոն հայտարարություններ են սպասվում. այսօր կբացվեն շատ փակագծեր

«Հետաքրքիր փաստերի, իրողությունների մասին է խոսվելու։ Ենթադրում եմ, որ սենսացիոն հայտարարություններ ևս կլինեն, քանի որ վարչապետն ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ ներկայացնելու է»,– վստահեցրեց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմության բոյկոտին, որ որոշել են չմասնակցել քննաիչ հանձնաժողովի նիստին, Սիմոնյանը հայտարարեց, որ կարող էին գալ ու ուղիղ եթերում վարչապետին հարց ուղղել տարիներ շարունակ իրենց հնչեցրած մեղադրանքների մասին։
«Ծիծաղելի են ընդդիմության այն հայտարարությունները, թե վարչապետն այս հարթակն է օգտագործում, որ իրեն ուղղված մեղադրանքները հարթի։ Փաշինյանը երբևէ որևէ մեկի վրա մեղք չի բարդել, ընդհակառակը»,– ընդգծեց նա։
ԱԺ նախագահի համոզմամբ` ընդդիմությունը չի գալիս քննիչ հանձնաժողվոի նիստին, քանի որ ասելիք չունի։ Բացի այդ, այն, ինչ հնչելու է նիստին, ընդդիմության հետ ընդհանրապես կապ չունի։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։