Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 հուն 2023 17:12

Եվրախորհրդարանը ՌԴ-ից պահանջում է ազատ արձակել Բերդյանսկից դեռահասներ Տիգրան Հովհաննիսյանին եւ Նիկիտա Խանգանովին

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով դադարեցնել հետապնդումները ուկրաինացի երկու դեռահասների՝ Տիգրան Հովհաննիսյանի եւ Նիկիտա Խանգանովի նկատմամբ, որոնք մեղադրվում են ժամանակավորապես օկուպացված Բերդյանսկում ռուսական բանակի դեմ դիվերսիա կատարելու մեջ։


«Ռուսաստանի Դաշնության կողմից անչափահաս ուկրաինացիներ Տիգրան Հովհաննիսյանի եւ Նիկիտա Խանգանովի նկատմամբ խոշտանգումներ եւ քրեական հետապնդում» անվանումով համապատասխան բանաձեւն ընդունվել է հունիսի 15-ին, հայտնում է Հանուն մարդու իրավունքների մեդիա նախաձեռնությունը։


Խորհրդարանականները Ռուսաստանի Դաշնությունից պահանջում են դադարեցնել երեխաների դեմ գործընթացը եւ թույլ տալ նրանց մեկնել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։ Նրանք նաեւ կոչ են անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին նպաստել դպրոցականների անվտանգ տեղաշարժին։


Փաստաթուղթը դիմում է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երեխաների նկատմամբ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչին՝ կոչ անելով հետաքննել այս գործը։


Տիգրան Հովհաննիսյանի եւ Նիկիտի Խանգանովի հետապնդումների համար պատասխանատուներին եվրախորհրդարանականներն առաջարկում են ավելացնել ԵՄ պատժամիջոցների ցանկում։ Բացի այդ, բանաձեւը կոչ է անում ազատ արձակել Ռուսաստանի կողմից անօրինական կերպով պահվող Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին։


2022 թվականի սեպտեմբերի 30-ին 16-ամյա Տիգրան Հովհաննիսյանին ռուս զինվորականները առեւանգել էին սեփական տնից։


Կազմակերպության տվյալներով՝ օկուպանտները Տիգրան Հովհաննիսյանին եւ Նիկիտա Խանգանովին հետապնդում են 2022 թվականի սեպտեմբերի 30-ից։


Հովհաննիսյանին առեւանգել են տնից, որտեղ նա ապրում է տատիկի հետ։ Նրա ծնողների՝ Գերմանիայից վերադառնալու եւ իրենց որդուն օկուպացված տարածքից դուրս բերելու փորձը չի հաջողվել. ամբողջ ընտանիքը ձերբակալվել է Տագանրոգում (ՌԴ):


« «Քննչական մարմինները» Տիգրանին 5 օր դաժանաբար հարցաքննել են՝ ենթարկելով ծեծի եւ էլեկտրական հոսանքով խոշտանգումների։ Քննիչները տղայից պահանջել են խոստովանել, որ նա դիվերսիա է պատրաստել Մելիտոպոլի երկաթուղու վրա, որն, իբր, պետք է խոչընդոտեր Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներին ստանալ Ուկրաինայում մարտական ​​գործողությունների համար անհրաժեշտ պարագաները: Հինգ օր անց, երբ լրատվամիջոցները հայտնեցին երեխայի անհետացման մասին, Տիգրանն ազատ արձակվեց՝ պայմանով, որ ամեն օր կներկայանա տեղական «իրավապահ մարմիններին», նշվում է հաղորդագրությունում։


Խանգանովին հաջողվել է խուսափել կալանքից, սակայն ավելի ուշ նրան նույնպես պարտավորեցրել էին ամեն օր ներկայանալ քննիչներին եւ մասնակցել «քննչական գործողություններին»։


Մայիսի 24-ին  Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի համաձայն տղաներին սպառնում է 10-ից 20 տարվա ազատազրկում: Իրավապաշտպանները նշել են, որ ռուսաստանցի քննիչները շտապում են գործը դատարան փոխանցել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր