Աննա Հակոբյանն ինչ գործ ուներ հրամանատարական շտաբում.Դավիթ Տոնոյանն ասում էր՝ ես գամ Փաշինյանի հետ ուղիղ եթերում բանավիճեմ․ սա շոուի հարթակ չէ

«Թող ամսի 27-ին՝ ժամը 10-ին գան, իրենց պատկերացրած թատրոնը դարձնեն կյանքին համահունչ գործընթաց»,- նշեց Քոչարյանը և հավելեց․ «Ընդդիմության հրաժարվելը մասնակցությունից պարզապես փաստերին առնչվելու ցանկություն չունենալն է»։
Քոչարյանն անդրադարձավ նաև ժամանակ առաջ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկին՝ վարչապետ Փաշինյանի հետ միաժամանակ ներկա գտնվել քննիչ հանձնաժողովի նիստում․ «Դավիթ Տոնոյանն առաջարկում էր քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման հարթակ։ Չէ՛, քննիչ հանձաժողովն ունի իր ընթացակարգը, աշխատակարգը։ Պարոն Տոնոյանին երկու անգամ ես առաջարկել եմ, որպեսզի ցանկացած ձևաչափով ներկայանա՝ մենք գնանք իր մոտ, փորձենք անել ամեն ինչ, օրենքի սահմաններում, ինքը գա այստեղ։ Պարոն Տոնոյանն ասում էր՝ ես գամ պարոն Փաշինյանի հետ ուղիղ եթերում բանավիճեմ․ սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չէ»։
Լրագրողի հարցին, թե Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ինչ գործ ուներ հրամանատարական շտաբում, Քոչարյանը պատասխանեց․ «Եթե հարցեր կան հրամանատարական շտաբում ոչ իրասու մարդկանց լինել-չլինելու մասին, սպասեք ամսի 27-ին»։