Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա, կան տուժածներ          Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն       15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն    

27 հուն 2023 13:56

«Մայրաքաղաքի քшրտեզից ջնջվեց մեր պատմության ամենամեծ սրիկшներից մեկի անունը». Արшյիկ Հարությունյան

Երևանի ավագանին գուցե չի պատկերացնում, թե ինչ մեծ գործ է արել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Մայրաքաղաքի քարտեզից ջնջվեց մեր պատմության աենամեծ սրիկաներից մեկի՝ Սարգիս Կասյանի անունը:

Այսօրվանից ունենք մեր ամենաերևելի կաթողիկոսներից մեկի՝ Վազգեն Առաջինի անունով փողոց: Շնորհավորում եմ բոլորիս:

Հ.Գ. 2017 թվականին ՀՀԿ-ն մերժել էր ջնջել Կասյանի անունը մեր քարտեզներից: Նման փոփոխության նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ելք» դաշինքը»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի Կասյան փողոցն անվանափոխվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր