Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

28 հուն 2023 10:17

Հայաստանը Արայիկ Հարությունյանից պահանջում է կա՛մ ուղիղ երկխոսություն սկսել Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով, կա՛մ հաշտվել , որ Արցախի ժողովրդին պետք է տարհանեն իր բնօրրանից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կայցելի ԱՀ խորհրդարան, հերթական նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաեւ Արցախի նախագահի 2022 թ․ գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների եւ 2023 թ. միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացնում է նախագահը։

ԱՀ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմությունը մարտական է տրամադրված՝ ԱՀ նախագահից պարզաբանումներ են պահանջելու Արցախում ստեղծված ճգնաժամի եւ դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ արդեն մոտ երկու շաբաթ է՝ ադրբեջանցիներն արգելում են հումանիտար բեռների փոխադրումն Արցախ։ Իսկ Արցախի իշխանությունները, մասնավորապես՝ նախագահը, կոչ կամ ուղերձ չեն հղել արցախցիներին՝ պարզաբանելու, թե ինչ է սպասվում իրենց։

Որոշ գնահատականներով՝ Հարությունյանը դժվարին ընտրության առջեւ է կանգնած. Հայաստանը նրանից պահանջում է կա՛մ ուղիղ երկխոսություն սկսել Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով, կա՛մ հաշտվել այն բանի հետ, որ Արցախի ժողովրդին պետք է տարհանեն իր բնօրրանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր