ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա՝ այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց իր համար          ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը       Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն Քոչարյան    

28 հուն 2023 13:30

Եթե այդ խռովությունը եւս 48 ժամ տեւեր, մենք կզգայինք բարոյական անկման ազդեցությունը ռուսական զորքերի վրա.Պրիգոժինը շատ արագ հանձնվեց

««Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի խռովությունը շատ արագ ավարտվեց, ուստի Ռուսաստանի օկուպացիոն ուժերը չհասցրեցին ընկճվել»: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։


«Եթե այդ խռովությունը եւս 48 ժամ տեւեր, ես գրեթե վտսահ եմ, որ մենք կզգայինք բարոյական անկման ազդեցությունը ռուսական զորքերի վրա, որոնք կռվում են Ուկրաինայի հարավում եւ արեւելքում»,-ասել է նա։




Նրա խոսքով՝ Պրիգոժինը շատ արագ հանձնվեց։ «Ուստի ժամանակ չկար, որպեսզի այս բարոյական անկման ազդեցությունը ներթափանցեր ռուսական խրամատներ»,- հավելել է նախարարը։


Նա նաեւ կարծում է, որ «Վագներին» խռովության փորձից հետո սպասում է փոխակերպություն, եւ այն իր ներկայիս տեսքով այլեւս չի լինի։


«Սակայն ինձ համար միեւնույն է, թե ինչ կլինի նրանց հետ, քանի որ, գիտեք, մենք մտածում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- շեշտել է արտգործնախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր