Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

29 հուն 2023 15:20

Պեսկովն ասել է, որ չգիտի, թե որտեղ է այժմ գտնվում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ չգիտի, թե որտեղ է այժմ գտնվում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, գրում է ՏԱՍՍ-ը։


«Ես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:


Պեսկովը չի պատասխանել նաև այն հարցին, թե արժե՞ սպասել Պրիգոժինի հետ շփված կամ ինչ-որ կապ ունեցած ուժայինների ու զինվորականների հրաժարականների։


«Այս հարցը բացարձակապես իմ իրավասության տիրույթում չէ»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ Ռուսաստանում զինված ապստամբության փորձից հետո Պրիգոժինը մեկնել էր Մինսկ: Այնուհետև որոշ թելեգրայան ալիքներ հայտնել էին, որ նա կրկին Ռուսաստան է վերադարձել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր