Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է          Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ       Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ․․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին    

04 հուլ 2023 17:15

Պրիգոժինին են վերադարձրել 10 մլրդ ռուբլի կանխիկ գումարը, որն առգրավվել էր ապստամբությունից հետո

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինին են վերադարձրել կանխիկ գումարով արկղերը, որոնք առգրավվել էին Պետերբուրգում զինված ապստամբության քրեական գործի շրջանակում խուզարկության ժամանակ։ Այս մասին հայտնել է «Фонтанка»-ն, որին վկայակոչում է Meduza-ն։
 
 

Լրատվամիջոցի տվյալներով՝ հուլիսի 2-ին Պրիգոժինի վարորդը ժամանել է պաշտոնական լիազորագրով գումարը ստանալու։ Ընդհանուր առմամբ, նրան վերադարձվել է տասը միլիարդ ռուբլի և հարյուր հազարավոր դոլար կանխիկ գումար, ինչպես նաև հինգ ձուլակտոր ոսկի։
 
Նշվում է, որ ի սկզբանե քննիչները չեն ցանկացել վերադարձնել գումարը։ Հավելենք, որ հունիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում խուզարկություններ էին իրականացվել ապստամբության գործի շրջանակում։
 
«Տրեզինի» հյուրանոցի մոտ, որը համարվում է Պրիգոժինի գրասենյակը, հայտնաբերվել էր «Գազել», որում գտել էին չորս միլիարդ ռուբլի կանխիկ գումարով արկղեր։ River Palace հյուրանոցի ստորգետնյա կայանատեղիում հայտնաբերվել էր Citroen Jumper միկրոավտոբուսը, որի մեջ եղել է ևս 80 տուփ կանխիկ գումար՝ ընդհանուր վեց միլիարդ ռուբլի։
 
Բացի այդ, Պրիգոժինի գրասենյակից առգրավվել էր 5 կգ ոսկու ձուլակտոր, կանխիկ դոլար, վեց ատրճանակ, մի քանի կեղծ անձնագրեր։ Պրիգոժինը հայտարարել էր, որ այդ գումարով վճարելու էր խմբավորման վարձկաններին։ Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել և Դոնի Ռոստովից շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։
 
Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։
Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվելու էին Բելառուս, իսկ Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր