Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

06 հուլ 2023 17:03

Ադրբեջանցուն ձեռք է տալիս. հարց չի առաջանում՝ ինչո՞ւ «խաղաղասեր հարևանները» համացանցային մալուխին ձեռք չեն տալիս

Ասկերանի վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, ինչու բն.գազը, էլ.էներգիան ամիսներով խափանած, երկիրն աննախադեպ, տոտալ շրջափակման ենթարկած «խաղաղասեր հարևանները» համացանցային մալուխին (оптиковолоконный интернет-кабель) ձեռք չեն տալիս։
Արցախում անխափան ինտերնետ կապն առաջին հերթին իրենց է պետք։

Բնականաբար քաջ գիտակցում են սոցցանցերի կարևորությունը և հաջողությամբ իրականացնում այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են ակտիվ անհատներին հետևելը, հասարակության լայն շերտերի, մասսաների տրամադրություններն ուսումնասիրելը, ոչ «կայուն» քաղաքացիների վերբովկան, հարկ եղած դեպքում երկրում կայծակնային արագությամբ խուճապային տրամադրություններ տարածելը և այլն։
Պատերազմը խրամատներից վաղուց տեղափոխվել է տեղեկատվական դաշտ, որի կարևորության մասին խոսելն ավելորդ է։
Սոցցանցերն ի զորու և պարտավոր ենք օգտագործել մեզ համար ճիշտ նպատակներով։
Կարծում եմ, նշված գործառույթի իրականացումը պատկան մարմինների ուշադրության կիզակետում պիտի լինի։
Հ.Գ.
Զգոն եղեք։
Չհրապարակեք այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնասել մեր անվտանգությունը։
Չտրվեք անծանոթ, կեղծ (ֆեյք) օգտատերերի գայթակղիչ առաջարկներին։
Մի մոռացեք «Бесплатно только сыр, и то в мышеловке» հայտնի ճշմարտությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր