Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

07 հուլ 2023 19:16

Սյունիքում տղամարդը բռնությամբ փորձել է սեռական հարաբերություն ունենալ տուժածի հետ, պատռել հագուստը, իսկ հետո՝ վրաերթի ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հուլիսի 1-ին Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նորվարդ Գ․-ի ահազանգի փաստով։

Այդ օրը վերջինս Ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել է, որ հունիսի 30-ին, ժամը 22։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցում նստել է Սյունիքի մարզի բնակիչ 45-այա Արմեն Ա․-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդն իրեն տարել է այլ ճանապարհով՝ Սիսիան-Գորիս-Իշխանասարի խաչմերուկ, որտեղ վարորդն իրեն առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ։ Արդեն տեղում նա ոստիկաններին հայտնել է, որ ինքը հրաժարվել է հարաբերություն ունենալուց, ինչից հետո Արմեն Ա․-ն բռունցքներով մի քանի անգամ հարվածել է իր կրծքավանդակի շրջանին, պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ հետո վերցրել է իր բջջային հեռախոսը և ավտոմեքենայից  շպրտել, ապա ստիպողաբար ցանկացել է հանել անդրավարտիքն ու սեռական հարաբերություն ունենալ։

Ինքը դիմադրել է, ապա հարմար պահ ընտրելով՝ իջել է ավտոմեքենայից և դիմել փախուստի։ Այդ ընթացքում Արմեն Ա․-ն քաշքշել է իր մազերից, պատռել հագուստը, իսկ հետո ավտոմեքենայով հեռացել է։

Կայքի տեղեկություններով՝ նույն օրը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի սկզբնամասում վթարված ավտոմեքենա կա։ Պարզվել է, որ վթարի վայրից Սիսիանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմեն Ա․-ն, ում Սիսիանի ոստիկանները որոնում էին սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր