Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար       Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ    

08 հուլ 2023 18:31

Թե որ դեպքում Ուկրաինան կօգտագործի կասետային զինամթերք

Ուկրաինայի պատշպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կօգտագործի կասետային զինամթերք։ «Թվիթեր»-ի իր էջում նախարարը գրել է, որ Ուկրաինան կասետային զինամթերքով չի հարձակվի ՌԴ-ի վրա։

«Դրանք կօգտագործվեն միայն Ուկրաինայի տարածքների դեօկուպացիայի համար։ Կասետային զինամթերքը կօգտագործվի միայն օկուպանտների կուտակման և հակառակորդի սահմանները ճեղքելու վայրերում ՝ ուկրաինացի զինվորականների կյանքի համար նվազագույն ռիսկերով։ Արվարձաններում և քաղաքներում զենքի այս տեսակը չի օգտագործվի»,- ասել է Ռեզնիկովը՝ հավելելով, որ խիստ հաշվառում կիրականացվի այդ զինամթերքը օգտագործելու դեպքում։

Ավելի վաղ Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր