Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար    

21 հուլ 2023 14:15

Ուկրաինան սկսել է կիրառել ԱՄՆ-ից ստացված կասետային զենքը

Ուկրաինացի զինվորականները սկսել են ռուսական ուժերի դեմ օգտագործել ԱՄՆ-ի կողմից տրամադրված կասետային զինամթերքը: Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Պարբերականի տեղեկություններով՝ կասետային զինամթերքը կիրառվել է երկրի հարավ-արևելյան հատվածում՝ փորձելով ճեղքել ռուսական ամուր դիրքերը, որոնք դանդաղեցնում են ուկրաինական հակահարձակումը։ The Washington Post-ի տվյալներով՝ կասետային զինամթերքը հնարավոր է օգտագործվի նաև Բախմուտի մերձակայքում, որն այժմ գտնվում է ՌԴ-ի վերահսկողության տակ։


Ուկրաինային կասետային զինամթերքն ԱՄՆ-ից ստացել է հուլիսին։ Վաշինգտոնի որոշումը՝ Կիեւին կասետային զենք տալու մասին, քննադատել են ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, իրավապաշտպան կազմակերպությունները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այն որակել է «դժվարին որոշում»։
ԱՄՆ-ն կասետային ռումբեր ուղարկելու որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Ուկրաինան զգուշացրել է, որ զինամթերքը սպառվում է: Նախագահ Ջո Բայդենը որոշումն անվանել է «շատ դժվար», մինչդեռ նրա դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Իսպանիան դեմ են արտահայտվել դրանց կիրառմանը։ 


Ուղարկված զինամթերքի ճնշող մեծամասնությունը հրետանային արկեր են, որոնք անմիջապես չեն պայթում և կարող են տարիներ շարունակ սպառնալիք մնալ: Զենքերն արդյունավետ են, երբ օգտագործվում են խրամատներում և ամրացված դիրքերում գտնվող զորքերի դեմ:


Կասետային ռումբերը ցրում են բազմաթիվ ռումբեր և արգելված են ավելի քան 100 երկրի կողմից՝ քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգի պատճառով: Ուկրաինան խոստացել է, որ ռումբերը կօգտագործվեն միայն թշնամու զինվորների կենտրոնացումը ցրելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր