Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

11 հուլ 2023 15:18

Անկախ նրանից՝ թալանչի է, թե ոչ, ուրիշի սեփականությունը վերցնելը չպետք է հեշտ գործ լինի

Անկախ նրանից՝ թալանչի է, թե ոչ, ուրիշի սեփականությունը վերցնելը պետք է հեշտ գործ չլինի, դա պետք է շատ մեծ գործընթաց անցնի, հակառակ դեպքում, դա շատ գայթակղիչ կլինի շատերի համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե մինչ օրս քանի թալանչի է պատժվել:

«Սեփականության իրավունքը պետք է հազարավոր գործիքներով պաշտպանված լինի եւ դա պետք է կարճ ժամանակում մի կոճակով վերցնել հնարավոր չլինի: Նախկինում մի կոճակով էր լինում: Բոլոր դեպքերում, այդ ամենից հետո հարցը պետք է գնա դատարան: Եթե այդպես չլինի, մեկ կոճակով ցանկացած պահի ցանկացած մարդու կարող են զրկել սեփականությունից: Դա շատ վատ բան է»,-ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանի խոսքով, հենց նոր իշխանությունների գործունեության արդյունքում է, որ Հայաստանի պետական բյուջե մեծ գումարներ են մտել. «Մենք տեսնում ենք, որ մարդիկ, որոնք ապօրինի հարստացել են, բավականին մեծ գումար են վճարել Հայաստանի բյուջե: Դուք տեսնում եք, որ եթե վերջին 26 տարում բյուջեն հասել էր 2,5 մլրդ-ի եւ այս 4 տարվա ընթացքում եւս 2,5 մլրդ-ով ավելացել է:  Այսինքն երբ խոսքը տնտեսական վնասի մասին է, օրենսդրությամբ նախատեսված է կարգավորումները»:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ականները պնդում են, որ իսկական թալանը սկսվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Այդ տարիներին, ենթադրենք, Հայաստանում 5 հազար գործարան է սեփականաշնորհվել, գնացեք հարցրեք, թե այդ ժամանակվա օլիգարխները այդ 5 հազարից քանի՞սն են վերցրել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր