Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև          Փետրվարի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս՝ դժվարանցանելի    

11 հուլ 2023 16:54

Արցախում դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է. Ավանեսյան

«Մեղադրանքները մշտական են հնչում, ամբողջովին հիմնազուրկ են և Հայաստանը բազմիցս, նաև դատարանում ցույց է տվել է, որ դրանք կրում են զուտ մարդասիրական բնույթ»,- ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյաանը՝ ադրադառնալով Ադրբեջանի կողմից այսօր տարածված հայտարարությանը, թե ԿԽՄԿ-ի կողմից «մաքսանենգ ճանապարհով» Լաչինի անցակետով տարբեր ապրանքներ են տեղափոխվել Արցախ։

Նա նշեց, որ շարունակելու են աշխատանքները Կարմիր խաչի միջազգային կոմիետի հետ, որպեսզի պահպանվի այդ շատ նեղ մարդասիրական միջանցքը, որպեսզի կարողանան պացիենտների, դեղորայքի տեղափոխման հարցերը լուծել։

«Դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է, անգամ մի փոքր խմբաքանակի տեղափոխման հնարավորությունը, որ ժամանակ առ ժամանակ լինում է, ամենևին հարցի լուծում չէ։ Այսօր էլ պլանային վիրահատությունները, միջամտությունները հնարավորինս հետաձգվում են, որպեսզի անհետաձգելի բուժօգնության տրամադրումը հնարավոր լինի»,- ասաց Ա. Ավանեսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր