ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

12 հուլ 2023 10:16

Խաչատրյանը նաև հերքեց Փաշինյանի հայտարարությունները ՍՈՒ-30 ինքնաթիռների գործարքի վերաբերյալ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը շարունակում է հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

«Իրավունքի» հետ զրույցում Խաչատրյանը դարձյալ պնդեց, որ Փաշինյանի հայտարարությունը առ
այն, որ նա մշտապես ընդառաջել է ԶՈՒ ղեկավարության բոլոր առաջարկներին և սպառազինություն ձեռք բերելու համար միշտ տրամադրել անհրաժեշտ ֆինանսավորումը, չի համապատասխանում իրականությանը:

«Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել»,- պնդեց Խաչատրյանը:

Խնդրանքին՝ պարզաբանել, թե կոնկրետ ո՞ր դեպքերում է դա եղել, Խաչատրյանը նշեց. «Դա շատ մեծ ցուցակ է, և հատ-հատ չեմ կարող ներկայացնել: Բնականաբար, խոսքը գնում է առաջնահերթ պահանջների մասին: Պարզ է, որ ավել ձեռքբերելու համար գումար չէինք ուզելու նրանից»:

Նա նաև նշեց, որ Փաշինյանն ուղիղ տեքստով չէր մերժել ԶՈՒ ղեկավարությանը ֆինանսավորման հարցում. «Այսպես ա սեմ, նա չէր ասում՝ չէ՛, գումար չեմ տա, ասում էր, հա անպայման կհատկացնեմ, բայց չէր հատկացնում»:

Խաչատրյանը նաև հերքեց Փաշինյանի հայտարարությունները ՍՈՒ-30 ինքնաթիռների գործարքի վերաբերյալ: «ՍՈՒ-երի հետ կապված՝ կեղծիքներ են ներկայացնում՝ ինչ են ուզել, ով է խնդրել, ինչպես է խնդրել: Բայց ավել բան ես չեմ կարող ասել, քանզի նախաքննություն է գնում, թող նախաքննությունը պարզի: Եթե ես ավել բան ասեմ, դա կլինի օրենքի խախտում»,- եզրափակեց Խաչատրյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր