Տեղի ունեցավ «ՖոտոԹերապիայի ստուդիայի» պաշտոնական բացումը, որը համադրում է հոգեբանությունն ու լուսանկարչությունը          Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները       Թեհրանը Իրանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ հրադադարի նոր առաջարկություն է փոխանցել Պակիստանին    

12 հուլ 2023 12:14

ՌԴ-ի կողմից ՀՀ-ին պայմանագրով նախատեսված զենք- զինամթերքը չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային

ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք զինամթերքը չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հարցը հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:


«Բոլոր խնդիրները պետք է բաց, հանգիստ քննարկվեն մեր գործընկերների հետ, որպեսզի լուծում գտնեն, որովհետև այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն: Հուսով ենք` այդ խնդիրները լուծում են ստանալու, որովհետև դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Հույս ունենք, որ այդպիսի ընկալում կա, որ դրանք շատ կարևոր են Հայաստանի համար»,-ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր