Արցախի թեմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը          Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր       Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը    

12 հուլ 2023 16:29

Տեսանյութ.Մեզ ասում են՝ Արարատ մի ասեք, Շուշիի մասին մի խոսեք, Արցախի մասին մոռացեք,պատերազմ կլինի

«Մեզ ասում են՝ մի շնչեք, պատերազմ կլինի։ Խաչքար ենք օծում, Արցախի օրհներգն ենք երգում, Հայաստանի հանրապետության օրհներգն ենք բացականչում, մեզ ասում են՝ մի արեք պատերազմ կլինի»,-Մակարավանքում խաչքարի օծման ժամանակ իր խոսքում նշում է Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպող Գալստանյանը։


Շարունակելով խոսքը՝ նա նշում է.


«Իրար բարև  ենք տալիս, ասում ենք գալ տարին Շուշիում եք լինելու, մեզ ասում են, մի ասեք այդ անունը, պատերազմ կլինի։ Եվ այսպես շարունակ... մի մարզվեք, մի հաղթեք, մի շնչեք, հաց մի կերեք, տեղից տեղ մի շարժվեք, Արարատ մի ասեք, առյուծ մի տեսեք, Շուշիի մասին մի խոսեք, Արցախի մասին մոռացեք, որովհետև պատերազմ կլինի։ Այդ արդեն պատերազմ է, և մենք հենց այդտեղ պետք է հաղթենք»։
panorama.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր