Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է, համաձայնությունը հասանելի է».Պետդեպի բացատրությունը
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ լրագրողի խնդրանքով մեկնաբանել է մայիսից կառույցի մեկնաբանություններում հնչող հետևյալ հայտարարությունը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է, համաձայնությունը հասանելի է»:
Լրագրողը հետաքրքրվել է՝ կոնկրետ ինչ է դա նշանակում և արդյոք որևէ հստակ ժամկետ կա:
Միլլերը հրաժարվել է խոսել ժամկետի մասին, սակայն ասել է.«Ես կասեմ՝ ինչ մենք նկատի ունենք, երբ ասում ենք, որ (խաղաղությունը/համաձայնագիրը) հասանելի է: Դա նշանակում է, որ նրանք զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերում: Վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են դեռևս չլուծված հարցերի թիվը։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ լուծում պահանջող խնդիրների թվի նվազման ֆոնին, համաձայնագիրը հասանելի է, բայց դա ներառում է, իհարկե, որ երկու կողմերն էլ պատրաստ կլինեն փոխզիջման», - ասել է Միլլերը։
Նա նաև հավելել է, որ առայժմ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ: