Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

14 հուլ 2023 14:51

«Ո՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը. Դադարեցրեք էթնոցիդը». Արցախցիների երթը հասել է ռուս խաղաղապահների նստավայր

Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները երթով Ստեփանակերտից հասել են Իվանյան՝ ռուսական խաղաղապահի զորակազմի նստավայր: Նրանք ռուսերենով կոչեր են հնչեցրել՝ «Դադարեցրեք հումանիտար ճգնաժամը», «Դադարեցրեք անգործությունը», «Ազատություն Արցախին», «Բացեք կյանքի ճանապարհը», «Բարեկեցություն Արցախին»:


«Մենք ձեզ մոտ եկել ենք խաղաղությամբ, բայց իրականում այսօր մենք չունենք խաղաղություն: Ադրբեջանական կողմը խախտում է եռակողմ հայտարարության բոլոր կետերը, որը ստորագրվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դրանով ռուսական կողմը պարտավորվել է  պաշտպանել Արցախի խաղաղ բնակիչներին: Ձեզ եւ ձեր առաքելությանը հավատացել ու ձեզ վրա հույս  է դրել Արցախի ամբողջ ժողովուրդը: Ո՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, խաղաղ կյանքը: Մեզ ասել են՝ ամեն ինչ լավ է լինելու, համբերեք: Մենք համբերել ենք, հիմա էլ համբերում ենք, բայց համբերությանն էլ սահման կա: Մեզ ռուսական կողմը խոսացել էր, որ Արցախում ամեն ինչ լավ է լինելու, խաղաղություն է լինելու, խաղաղապահներն իրենք են մեզ օգնել վերադառնալ Արցախ:




Մենք հիմա չենք կարող ընդունել ու հասկանալ ռուսական կողմի հանդուրժողականությունն ու անտարբերությունը: Մի եղեք անտարբեր: Մենք պահանջում ենք դադարեցնել արցախցիների էթնոցիդը»,-ռուսերենով իր ելույթում ակցիայի մասնակիցներից մեկը:


Նա հավելեց, որ եթե այստեղ չլինեն արցախցիները, պետք չեն լինելու նաեւ խաղաղապահները;


Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:


Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր