Չեմ հասկանում, թե ի՞նչ գործիք ունի այս պահին Մայր Հայաստանը, որ չի կիրառում Արցախին օգնելու համար. Ցավոք, ավելին ՀՀ-ն չի կարող անել
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը գրում է.
«Արցախում սկսված Համաժողովրդական շարժումը իր տեսակով ողջունելի է։
Այո, պետք է աշխարհին ցույց տալ, որ շրջափակված Արցախի վիճակը օրհասական է, Ադրբեջանի նպատակը` Արցախի էթնիկ զտումն է, և որ ռուս խաղաղապահներն էլ չեն կատարում իրենց ֆունկցիան, ինչի համար, որ գտնվում են Արցախում։
Բայց միևնույն ժամանակ չեմ հասկանում, թե ի՞նչ գործիք ունի այս պահին Մայր Հայաստանը, որ չի կիրառում Արցախին օգնելու համար։
Բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակները գործի են դրվել Հայաստանի կողմից արցախահայության օրհասական իրավիճակի մասին աշխարհի առաջ բարձրաձայնելու ու նաև այդ հարցով դրական լուծումներ կորզելու համար։ Ցավոք, ավելին Հայաստանը չի կարող անել։
Եթե բան գիտեք, որ ՀՀ-ն այս պահին կարող է անել, խնդրում եմ` ասեք։
Հ.Գ. Սատարում եմ արցախահայությանն իր այս արդար պայքարում»