Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

15 հուլ 2023 14:51

Բորիս Ջոնսոնին՝ թոշակառու հիմարին, առանց պայմանների կընդունեն հոգեբուժարան,ով պահանջում է սկսել 3-րդ համաշխարհային պատերազմ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում առանց պայմանների ընդունելու առաջարկից հետո գնալ հոգեբուժարան և այնտեղ երրորդ համաշխարհային պատերազմ պահանջել։

«Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոնսոնն առաջարկել է Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ-ի անդամ «առանց պայմանների»: Նրան՝ թոշակառու հիմարին, առանց պայմանների կընդունեն հոգեբուժարան: Հենց այնտեղ նա կկարողանա պատկերել կոշտ տղայի յուրայինների մեջ, որը պահանջում է սկսել երրորդ համաշխարհային պատերազմ»,- գրել է Մեդվեդևը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Daily Mail-ի համար հոդվածում հայտարարել էր Ուկրաինային ՆԱՏՕ-ին առանց որևէ պայմանի և հնարավորինս արագ ընդունելու անհրաժեշտության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր