Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան          Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

17 հուլ 2023 13:32

Եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որևէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով

Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է հրահրում։ Արցախցին առհասարակ, ոչ մի կերպ չի պատկերացնում իր ապագան բռնապետական ու ռասսիստական Ադրբեջանում։ Արցախում առկա հումանիտար ճգնաժամի ֆոնին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց արցախցի մեր հայրենակիցներից մեկը։

«Բոլորն են հասկանում, որ Բերձորի միջանցքով Հայաստան- Արցախ կապի խզումը հայերին Արցախից ուղղակի դուրս մղելու (Ադրբեջանի- խմբ.) մեթոդներից է։ Եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որևէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով։ Ադրբեջանն այսօր էլ կրակում է դաշտում աշխատող երկրագործ հայերի վրա՝ բարձրախոսներով նրանց հեռանալու կոչեր է ուղղում, փակում է ճանապարհներն ու վնասում ենթակառուցվածքները՝ Արցախում անտանելի իրավիճակ ստեղծելու համար»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը։

Այս ֆոնին, ըստ ակցիայի մասնակցի, ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությանը համահունչ են գործում նաև միջազգային հարթակներում՝ որևէ ձևով չսաստելով այդ երկրի ռազմատենչ իշխանություններին։

«Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ն իր կազմում հանդուրժել երկիր շրջափակող երկրի ու չբանեցնել զսպիչ մեխանիզմներ։ Մենք այստեղ ենք նաև հայտարարելու, որ արցախը միայն 120.000 մեր հայրենակիցները չեն։ Արցախը նաև բռնի տեղահանված ու ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած տասնյակ հազարավոր հայերն են»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր