Շուտով նոր հրամանատարներ կկալանավորվեն. շղթա է բացահայտվել ՀՀ ՊՆ-ում, երբ շատ հրամանատարներ գումարի դիմաց զինվորների տեղափոխություններ են իրականացրել.«Ժողովուրդ»

Ու պարզվում է՝ սա միակ դեպքը չէ, որ բացահայտված է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ քննչական այս մարմինը նաեւ մի շղթա է բացահայտել ՀՀ պաշտպանության նախարարությունում, երբ շատ հրամանատարներ գումարի դիմաց զինվորների տեղափոխություններ են իրականացրել, ինչի համար հայտնվել են իրավապահների թիրախում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն Արարատի մարզում բացահայտվել է այսպիսի շղթա: Շուտով էլի հրամանատարներ են կալանավորվելու»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում