Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

18 հուլ 2023 10:16

Լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ-ականներն առնվազն «Տուշոնկա-2» տեսարաններ են հայտնաբերել Բալասանյանի տանը, սակայն ձեռնպահ են մնացել իրավիճակը լարելուց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Երեկ դատարանը չբավարարեց Վիտալի Բալասանյանի կալանավորման միջնորդությունը: Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև մյուս ձերբակալվածները` որդին և եղբայրը: Իհարկե, մեղադրանքները տարբեր էին` որդուն մեղադրում էին 75 միլիոն դրամ պետական վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, իսկ Բալասանյանին` 336-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:


Հիշեցնենք, որ նա իր տուն խուզարկության եկած անձանցից պահանջել էր ասել, թե ինչ են փնտրում, և ցույց տալ դատարանի որոշումը` խուզարկության մասին։ ԱԱԾ աշխատակիցները հրաժարվել էին, և նա դիմադրություն էր ցույց տվել: Դրան հաջորդել էր ուժի կիրառմամբ Բալասանյանին բերման ենթարկելը:


Հավանաբար, հանրային աղմուկը մեծ էր, և Արցախի իրավապահ մարմինները խուսափեցին իրավիճակը լարելուց: Սակայն մեզ հասած տեղեկություններով, Արցախում մի քանի օր քննարկել են խուզարկության կադրերը հրապարակելու հարցը: Անգամ լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ-ականներն առնվազն «Տուշոնկա-2» տեսարաններ են հայտնաբերել Բալասանյանի տանը, սակայն ձեռնպահ են մնացել դրանք հրապարակայնացելուց»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր