Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով    

19 հուլ 2023 11:09

Աղդամը՝ մահվան ճանապարհ.Պաստառներից մեկի վրա գրված էր՝ «Ճանապարհ դեպի մահ»

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մի քանի մեքենաներ են երեկ Խրամորթ մտել ու դուրս եկել։ Այս գյուղը Աղդամից 3 կիլոմետրի վրա է, և համացանցում տեղեկություն տարածվեց, թե Կարմիր խաչի աշխատակիցները Աղդամից հումանիտար օգնություն են Արցախ տեղափոխում։

Ներքին գործերի նախարարությունը հերքեց, սակայն ժողովուրդը չհավատաց. երեկոյան արդեն Ասկերան-Աղդամ ճանապարհին մի խումբ արցախցիներ բետոնե արգելապատնեշներ են տեղադրել, նաև բողոքի ակցիա են անցկացրել։ Պաստառներից մեկի վրա գրված էր՝ «Ճանապարհ դեպի մահ»։ 
Աղդամով օգնություն ստանալու հեռանկարը ամենազգայուն թեման է դարձել՝ հատկապես Եվրամիության նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարությունից հետո:

Արցախում շատ լավ հասկանում են, որ Բարդա-Աղդամ ճանապարհը կոչված է վերջնականապես պատմություն դարձնել Լաչինի միջանցքը: Չկա միջանցք, չկա Արցախի սուբյեկտություն, դրա հայկական պահելու որևէ հեռանկար:

Աղդամի ճանապարհը ենթակառուցվածք չէ, դա Ադրբեջանին «ինտեգրվելու» քաղաքական ճանապարհ է, Արցախի հայաթափության և քաղաքական ինքնասպանության ուղին:

«Ճանապարհ դեպի մահ» պաստառն այս դեպքում չափազանցություն չէ, դաժան իրականություն է, որի դեմ պայքարն այս օրերին միավորել է Արցախի ողջ հասարակությանը՝ վախկոտ իշխանավորիցմինչև տոկուն քաղաքացի, մոր ու մանուկից՝ զինվոր ու շինական:

mediahub.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր