Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

22 հուլ 2023 20:40

Տեսանյութ. Եթե Հայաստանը համաձայնի՝ լավ, իսկ եթե ոչ՝կստիպենք ուժով. Ալիևը դժգոհ է Արայիկ Հարությունյանից, որը գերության մեջ է պահում Արցախի ժողովրդին

Առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Այսօր Շուշիում հայտնել է Ադրբեջանի նախագահը: Մոտ երկու ժամ անց տեղեկությունը հաստատել է մեր արտգործնախարարության խոսնակը: Հայոց հնագույն բերդաքաղաքում 50 երկրի 200 լրագրողի առաջ Ալիևը Հայաստանի իշխանությունից կրկին պահանջել է ստորագրել «Ղարաբաղն Ադրբեջան է» հայտարարության տակ և վերջ՝ պատրաստ է խաղաղության պայմանագիրը: 


Այլ դժգոհություն Հայաստանի իշխանությունից, կարծես թե, չի հայտնել Ալիևը: Նա դժգոհել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից, որը, իր բառերով, գերության մեջ է պահում Արցախի ժողովրդին ու չի թողնում Ադրբեջանը տեր կանգնի իր բնակիչներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր