Հարձակում՝ Երևանում․ կասկածյալները Բելառուսի քաղաքացիներ են, ներկայացել են որպես աղջիկներ

Արդեն տեղում Ռ․ Կորտեսը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 դիմակավոր անձ ներս են մտել իր տուն, հարվածել իրեն, ապա փակել սենյակում և այնտեղից հափշտակել իրեն պատկանող iPhone 14 Pro Max բջջային հեռախոսը, 700 հազար դրամ, 350 եվրո և 400 ԱՄՆ դոլար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզել են, որ նշված ավազակային հարձակումը կատարել են Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ 28-ամյա Իլյա Լ․-ն և 22-ամյա Նիկիտա Բ․-ն։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։