Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

26 հուլ 2023 17:45

Տեսանյութ. Կարճ ու լակոնիկ պատասխան՝ եթե Արցախում հայերին սկսեն մորթել, ի՞նչ ես անելու, պատասխանում է՝ ոչինչ, այնտեղ կա ՊԲ

Փաշինյանը երեկ ասուլիսում ասում էր, որ միջազգային հանրություն ուզում է լուծել ԼՂ հակամարտությունը եւ ելքն այդքան էլ էական չէ. այո, աշխարհն, ինչ խոսք, ուզում է կարգավորել այդ հակամարտությունը եւ բնականաբար, գնալու է ամենափոքր դիմադրության ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:

«Այդպես գործում է ցանկացած միջնորդական առաքելություն: 2018-ից սկսած այդ թույլ դիմադրողականության ուղղությունը եղել է Հայաստանի հիմնական բանակլցողը: Այս է պատճառը, որ զիջումը զիջումի հետեւից ենք արձանագրում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Որովհետեւ մի կողմը շարունակում է դիմադրել, իսկ մյուս կողմը պատրաստ է ստորագրել ամեն ինչի տակ, պատրաստ է համաձայնել ամեն ինչի, մենակ թե սեփական իշխանությունը պահպանի»:

Մամիջանյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Արցախում հնարավոր ռազմական գործողությունների պարագայում Հայաստանի գործողությունների վերաբերյալ. «Պատերազմ ոչ ոք չի ուզում: Փորձել մեր արժանապատիվ գոյության պահանջները ներկայացնել որպես պատերազմի քարոզ, սովորական սրիկայություն է: Բայց ինչպե՞ս եք պատկերացնում երկրի ղեկավար, որին հարց են տալիս՝ եթե քո հայրենակիցներին սկսեն մորթել, ի՞նչ ես անելու, պատասխանում է՝ ոչինչ, այնտեղ կա Պաշտպանության բանակ: Դա է ասել Փաշինյանը երեկ: Նա կանաչ լույս է վառել Ադրբեջանի ռջեւ՝ Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացնելու համար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր