Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

27 հուլ 2023 13:45

Վճռականորեն ճնշելու ենք մեր տարածքում անօրինական գործողությունները օրինականացնելու փորձերը. Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքը բացելու Բորելի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։
 
ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, թե ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման բանակցություններում, Հայաստանի հետ խաղաղության գործընթացում, սակայն ափսոսանք է հայտնել Բորելի վերջին հայտարարության կապակցությամբ։
 
«Ափսոսանք է պատճառում այն ​​մոտեցումը, որը ցուցաբերել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հուլիսի 26-ի հայտարարության մեջ, որը հիմնված է «հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների վրա»»,-ասվում է հայտարարության մեջ։
 
Հավելենք,որ Բորելը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը և նշում, որ Աղդամով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի պատրաստակամությունը չպետք է լինի Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։
 
«ԵՄ-ն խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս է` դժվարացել է` չնայած այն վերաբացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռին»,- ասվում է հայտարարությունում:
 
Բորելը նշում է այն փաստը, որ առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքն անբավարար են կամ արդեն վերջացել են, ինչը ծանր հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար, և ընդգծում, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ և ազատ երթևեկությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պնդել է, թե  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները սխալ են մեկնաբանվում և «որոշումների սխալ մեկնաբանումը որևէ արդյունքի չի հանգեցնի»։
 
Բաքուն ևս մեկ անգամ փաստում է՝ չի պատրաստվում կատարել Միջազգային դատարանի որոշումն ու ապահովել Լաչինի միջանցքով մարդականց ու բեռների ազատ տեղաշարժը։ Անդրադառնալով Արցախ բեռների փոխադրմանը Հաջիզադեն  շարունակում է ադրբեջանական քարոզչական թեզերը։
 
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածք ավելի մեծ բեռների մատակարարմանը, ապա, հաշվի առնելով Հայաստանից բխող սպառնալիքները, Բաքուն առաջարկել է օգտագործել Աղդամի ճանապարհը և այլ այլընտրանքային ուղիներ։
 
Թեև այս առաջարկը դրական է  ընդունվել միջազգային գործընկերների կողմից, այդ թվում՝ Եվրոպական միության և ԿԽՄԿ-ի կողմից, հայկական կողմը և անհատները, որոնք  իրենց դիրքավորում  են որպես տեղի հայ բնակիչների ներկայացուցիչներ, փակում են ճանապարհները և խոչընդոտում ապրանքների տեղաշարժին։
 
Սա, ինչպես և լարված հումանիտար իրավիճակի մասին ենթադրությունները, ոչ այլ ինչ է, քան քաղաքական շահարկում»,-ասվում է հայտարարության մեջ։
 
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, թե «Բաքուն  վճռականորեն ճնշելու է իր տարածքում անօրինական գործողությունները օրինականացնելու փորձերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր