Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

28 հուլ 2023 18:19

Դիմացեք, արցախցի քույրեր և եղբայրներ, Բորելի հայտարարությունը պատահական չէր. Ա. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Դիմացեք, արցախցի քույրեր և եղբայրներ ջան, նման իրավիճակներով Կոսովոյի ալբանացիները անկախություն ստացան, դուք իրենցից հաստատ ուժեղ եք։
Հ.Գ.
Ջոզեֆ Բորելի հայտարարությունը, որ պետք չէ Աղդամը դիտարկել Լաչինին այլընտրանք, պատահական չէր։ Հումանիտար բեռների արգելումը հանգեցնելու է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի, որ քննարկելու է Հաագայի դատարանի որոշման չկատարման հարցը, ինչն էլ ասուլիսում ակնարկեց ՀՀ վարչապետը»։
 
***
«Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչնդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին»,-Լաչինի ճանապարհով բեռների տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում:

Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել դրանք՝ ներառյալ բժշկական օգնությունը և հումանիտար մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր