«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

30 հուլ 2023 18:09

Մոսկվա-Անապա գնացքը կանգնեցրել են ռելեային պահարանի հրկիզման պատճառով, գիշերը սարքավորման վրա վառելիք են լցրել

Կալուգայի մարզի Ֆերզիկովսկի շրջանում ռելեային պահարանի հրկիզման պատճառով կանգնեցվել է Մոսկվա -Անապա երթուղով երթևեկող գնացքը, հայտնում է Shot-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սարքավորման վրա վառելիք են լցրել գիշերվա ժամը երկուսին։ Դուռը ծռել էին, իսկ ներսում այրված թղթի կտորներ էին գտել։

Հրդեհի հետևանքները վերացվել են, երկաթուղային կազմը շարունակել է ճանապարհը։ Հարուցվել է քրեական գործ՝ «հաղորդակցության ուղիները ոչ պիտանի դարձնելու» հոդվածով։ Հանցագործին փնտրում են, ճշտում Է Shot-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր