Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

01 օգոս 2023 12:58

Տեսանյութ.ՀՀ ԶՈւ-ն պատրաստ էր իրենից 3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու, չնայած զինտեխնիկայի առումով ամեն ինչ զրո է եղել

Ինձ վերաբերալի մասով Զինված ուժերի վիճակը գնահատվում էր բավարար՝ Հայաստանի դեմ ուղղված, ինչպես նաև Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում նշեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։




Նախկին նախարարի պնդմամբ՝ ՀՀ Զինված ուժերը պատրաստ էին իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու։


«ԶՈւ իրավիճակը գնահատվում էր բավարար՝ ՀՀ-ի դեմ ուղղված և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման առումով։ Զինված ուժերը պատրաստ էին իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ գտնվում էին մեր զինվորները», - կրկնեց Տոնոյանը՝ մատնանշելով, որ դա իր գնահատկանը չէր, այլ՝ փաստարկված տեղեկատվություն։


Նախկին նախարարը դարձյալ հավաստիացրեց, որ մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով բանակի պատրաստվածությունը բավարար էր։


Նա նշեց, որ իր խոսքը չի վերաբերում զինտեխնիկայի հագեցվածությանը, քանի որ այդ առումով ամեն ինչ զրո է եղել` կործանիչ ռազմավիացիա չենք ունեցել: Պաշտպանության գերատեսչության նախկին ղեկավարը հավելեց, որ իրենք հենվում էինք ռուսական կործանիչների վրա։
 
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հստակ չի հիշում՝ պատերազմի սկզբի օրերին Փաշինյանի հետ ո՞ր ժամին է կապ հաստատել, քանի որ իր հեռախոսները դեռ առգրավված են,  բայց նա պնդում է՝ անընդհատ կապի մեջ է եղել նրա և ԳՇ պետի հետ։


«Վերադառնալուց անմիջապես հետո իրականացրել եմ խորհրդակցություն, լսել զեկույցներ ու անցել իմ պարտականությունների կատարմանը՝ ըստ վարչապետի հանձնարարության»,- ներկայացրեց նա։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր