Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների          Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին նշանակել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ       ՀՀ-ն վերահաստատում է բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում իր հանձնառությունը    

01 օգոս 2023 16:39

Ողբերգական վթար․մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան արարողությանը մասնակցելու

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ դեպի Վարդենյաց լեռնանցք ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի էլ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ 20-30 մետր հեռավորության վրա։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան արարողությանը մասնակցելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր